97 միլիարդ 4 միլիոն դրամ․ ճիշտ այսքան է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը վերջին վեց ամիսների ընթացքում ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանը՝ առողջության ապահովագրության համակարգի շրջանակում։
2026-ի առաջին 6 ամիսներին`
• Համակարգում ընդգրկվել է 1 միլիոն 700 հազար շահառու։
• Ծառայություններից օգտվել է 842 հազար 750 քաղաքացի։
• Ավելի քան 13 հազար մարդ ստացել է սիրտ-անոթային վիրահատություն։
• Ավելի քան 6 հազար մարդ օգտվել է ուռուցքաբանական ծառայություններից։
Կառավարությունը շարունակում է ընդլայնել առողջության ապահովագրության համակարգը՝ ավելի շատ քաղաքացիների ապահովելով հասանելի և որակյալ առողջապահական ծառայություններով։
2027 թվականի հունվարի 1-ից համակարգի շահառուներ կդառնան նաև քաղաքացիական իրավական պայմանագրերով աշխատողները, տաքսի ծառայություններում աշխատող վարորդները և բոլոր գրանցված աշխատողները։