Ղրղզստանի և Ղազախստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել

Ղրղզստանի և Ղազախստանի սահմանին տեղի է ունեցել 4.3 մագնիտուդով երկրաշարժ, լրագրողներին հայտնել են Գիտությունների ազգային ակադեմիայի Ղրղզստանի սեյսմոլոգիայի ինստիտուտից։

«2026 թվականի հուլիսի 10-ին, տեղական ժամանակով ժամը 01:59-ին, Ղրղզստանի Հանրապետությունում Գիտությունների ազգային ակադեմիայի Սեյսմոլոգիայի ինստիտուտի սեյսմիկ կայանները գրանցել են 4.3 մագնիտուդով երկրաշարժ», – ասվում է հաղորդագրության մեջ։

Leave a Comment