ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մնացել է միայն մեկ առավելություն՝ բալիստիկ հրթիռները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նա նաև ընդգծել է, որ Ուկրաինան այժմ հնարավորությունների պատուհան ունի։
«Ուկրաինան ավելի ուժեղ է դարձել թե՛ մարտադաշտում, թե՛ օդում։ Եվ բոլորը կարող են տեսնել արդյունքները։ Իհարկե, առաջին հերթին՝ շնորհիվ մեր զինվորականների, և ես շատ շնորհակալ եմ նրանց դրա համար։ Նրանք ինձ հնարավորություն են տալիս ամրապնդել իմ դիրքերը, այդ իսկ պատճառով ես ասացի, որ կա հնարավորությունների պատուհան», – ասել է Զելենսկին։