Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Տագանրոգի և Ազովի օբյեկտներին

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռոստովի մարզի Ազով քաղաքի, Տագանրոգի, ինչպես նաև Ազովի և Մատվեևո-Կուրգանի շրջանների վրա։

Մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը հայտնել է, որ Ազովում հրդեհ է բռնկվել նավթամթերքի պահեստավորման երկու օբյեկտում,Տագանրոգում՝ նավահանգստի տարածքում։

Տագանրոգի իշխանությունները հայտարարել են մարդկանց տարհանման մասին։ Թե կոնկրետ որ օբյեկտներն են այրվում, նահանգապետը չի հստակեցրել։

Ուկրաինական մոնիթորինգային ալիքները հայտնել են, որ Ազովում այրվում են «Ռոսնեֆտ»-ին պատկանող Ազովի նավթաբազան և «ԴոնՏերմինալ» նավթաբազան:

Տագանրոգում, ըստ այդ աղբյուրների, այրվում է «Ռոսնեֆտ»-ին պատկանող «Կուրգաննավթամթերք» նավահանգստային տերմինալը։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ անցած գիշեր հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են ուկրաինական 376 անօդաչու թռչող սարք՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Լենինգրադի, Նովգորոդի, Պսկովի, Ռոստովի, Սմոլենսկի, Տվերի մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի, Կրասնոդարի երկրամասի, բռնակցված Ղրիմի և Ազովի ծովի ուղղություններով։

Leave a Comment