Եթե որևէ թիմ ունակ է հաղթել Ֆրանսիային, ապա ես կնշեի Իսպանիային. Վենգեր

Հայտնի ֆրանսիացի մասնագետ Արսեն Վենգերը կիսվել է աշխարհի առաջնության վերաբերյալ իր վերլուծությամբ։ Անվանի մարզչի կարծիքով՝ ընթացիկ Մունդիալում միայն Իսպանիայի ազգային հավաքականն է ի զորու կանգնեցնել Ֆրանսիային։

«Ինձ համար գլխավոր հարցն Իսպանիան է։ Եթե որևէ թիմ ունակ է հաղթել Ֆրանսիային, ապա ես կնշեի հենց Իսպանիային։ Պատճառն այն է, որ նրանք ունեն տեխնիկական վարպետության ավելի բարձր մակարդակ, ինչպես նաև կոլեկտիվ ֆուտբոլի մշակույթ, որն աշխարհում հավասարը չունի»,- Վենգերի խոսքերը մեջբերում է The Touchline-ը։

Ֆրանսիայի և Իսպանիայի ազգային հավաքականները կարող են հանդիպել աշխարհի առաջնության կիսաեզրափակչում, եթե քառորդ եզրափակչում կարողանան հաղթել համապատասխանաբար Մարոկկոյի և Բելգիայի ընտրանիներին։

Leave a Comment