Թրամփը հրամայել է կարգավորել ԱՄՆ ավիացիոն ներմուծումը՝ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է իր վարչակազմին սկսել բանակցություններ առևտրային ինքնաթիռների, շարժիչների և մասերի ներմուծման կարգավորման վերաբերյալ՝ ազգային անվտանգության սպառնալիքները հաղթահարելու համար: Այս մասին նշված է Թրամփի կողմից տրված և Սպիտակ տան կայքում հրապարակված գործադիր հրամանագրում։

Փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լատնիկը ստուգումից հետո եզրակացրել է, որ ԱՄՆ-ին մատակարարվող առևտրային ինքնաթիռների, շարժիչների և մասերի պայմաններն ու ծավալները «սպառնում և խաթարում են երկրի ազգային անվտանգությունը»:

Թրամփը նշել է, որ առևտրի նախարարը համոզված է, որ ամերիկյան ավիաարդյունաբերությունը «դժվարությունների է բախվում տնտեսական և ազգային անվտանգության պահանջները բավարարելու հարցում», այդ թվում՝ «արտաքին գործողությունների, օտարերկրյա մատակարարներից չափազանց կախվածության և ներքին ներդրումների համար խթանների բացակայության» պատճառով:

«Համապատասխանելով իմ եզրակացություններին և Առևտրի նախարարի զեկույցին ես որոշել եմ, որ անհրաժեշտ և նպատակահարմար է բանակցություններ սկսել մեր առևտրային գործընկերների հետ՝ առևտրային ինքնաթիռների, շարժիչների և մասերի ներմուծումը կարգավորելու համար այնպես, որ չսպառնա խաթարել Միացյալ Նահանգների ազգային անվտանգությունը», – ասել է ամերիկացի առաջնորդը։

Leave a Comment