Ռոստովի մարզում ուկրաինական ԱԹՍ–ների հարձակումից հետո հրդեհ է բռնկվել նավթի պահեստներում և նավահանգստի տարածքում։
Մարզպետ Յուրի Սլյուսարը հայտնում է, որ Ազովում անօդաչու թռչող սարքի հարձակումը հրդեհներ է առաջացրել նավթի 2 պահեստում, իսկ Տագանրոգում հրշեջները մարում են նավահանգստում բռնկված հրդեհը։
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ռուսաստանի ՀՕՊ-ն այս գիշեր 376 ուկրաինական ԱԹՍ է խոցել։ Մոսկվայի իշխանությունները հայտնել են մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 15 ԱԹՍ–ի ոչնչացման մասին։