Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, որը ներառված է Երևանի նոր ՏԻՄ օրենքի փաթեթում, կատարված փոփոխություններն առաջիկայում կմտնեն ուժի մեջ։
Նոր կարգավորումներով խստացվել է բարձր ռիսկայնություն ունեցող շինարարական օբյեկտների շինհրապարակների կազմակերպման նկատմամբ վերահսկողությունը։
Մասնավորապես, Երևան քաղաքում բազմաբնակարան շենքերը բարձր ռիսկայինություն ունեցող չորրորդ կատեգորիայի շենքերի շինհրապարակները պետք է պարտադիր բարեկարգված լինեն ջրցան թնդանոթներով, լվացման էստակադաներով, օդակլանիչ ցանցերով և մոնիտորինգի սարքավորումներով։ Հակառակ դեպքում Երևան համայնքի կողմից կազմվելու են վարչականարձանագրություններ, առաջին անգամ՝ 1,5-2 մլն դրամ, պահանջները չպահպանելու դեպքում հաջորդը լինելու է 3-4 միլիոն դրամ։
Երևան համայնքը արդեն ունի շինարարությունը կասեցնելու լիազորություն, առաջին իսկ անգամ կասեցվելու է հինգ աշխատանքային օր, պահպանելու և չվերականգնելու դեպքում լինելու են 10 աշխատանքային օր, նորից չպահպանելու դեպքում արդեն 30 աշխատանքային օր։
Երկրորդ և երրորդ կատեգորիա ունեցող շինարարությունները կրկին պարտադիր պետք է պահպանեն Երևան քաղաքի ավագանու սահմանված բոլոր նորմերը, հակառակ դեպքում վարչական արձանագրությունը արդեն կազմվելու են Վիբոր օրենսգրքի նոր փոփոխությունով, 300-ից 500 հազար դրամ առաջին անգամ, պահպանելու դեպքում 600 հազարից մեկ միլիոն դրամ և կրկին սպասվում են նույն վարչական գործողությունները, կասեցվելու են շինարարական աշխատանքները սկզբնական փուլում հինգ աշխատանքային օր, հետո 10 աշխատանքային օր և նորից չվերականգնելու դեպքում մինչև մեկ ամիս։