CNN. Իսրայելը ԱՄՆ-ին հետախուզական տվյալներ է տրամադրել Թրամփին սպանելու Իրանի ծրագրերի մասին

Իսրայելը ԱՄՆ-ին տրամադրել է հետախուզական տվյալներ, որոնք վկայում են, որ Իրանը մշակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի ծրագիր, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Հեռուստաալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը այս շաբաթ ստացել է նոր նախազգուշացում, որը վերաբերում էր կոնկրետ ծրագրին։ Վերջին շաբաթներին Վաշինգտոնն արդեն անընդհատ ստանում է տեղեկատվության հոսք նախագահի դեմ հնարավոր սպառնալիքների մասին։ ԱՄՆ-ը դեռևս անկախ կերպով չի ստուգել իսրայելական տվյալները, նշում է CNN-ը։

Մի շարք ամերիկացի պաշտոնյաներ կարծում են, որ իսրայելական հաղորդագրությունը կարող է լինել վարչապետ Բենիամին Նեթանյահուի փորձը՝ ազդելու Սպիտակ տան որոշումների վրա և համոզելու Դոնալդ Թրամփին ակտիվացնել ռազմական գործողությունները։

Հուլիսի 9-ին Թրամփը, Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո լրագրողների հետ զրույցում, ենթադրել է, որ կարող է դառնալ սպանության թիրախ՝ նշելով, որ ինքը «Իրանի սպանությունների ցուցակում առաջին համարն է»։

Leave a Comment