4 հայ շախմատիստներ բարձր տեղեր են գրավել արագ շախմատի Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությունում

Լեհաստանի Ժեշուվ քաղաքում ավարտվեց արագ շախմատի Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությունը։

Հայաստանի 4 ներկայացուցիչներ տեղ են զբաղեցրել լավագույն տասնյակում։

Սոֆիա Բաղրամյանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և դարձավ մինչև 10 տարեկան աղջիկների փոխչեմպիոն:

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը վաստակեց 7 միավոր և բաժանեց 1-4-րդ տեղերը մինչև 18 տարեկան պատանիների առաջնությունում, իսկ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց 4-րդ տեղը:

ՖԻԴԵ-ի վարպետ Մանվել Առաքելյանը վաստակեց 7 միավոր և բաժանեց 2-5-րդ տեղերը մինչև 16 տարեկան պատանիների առաջնությունում, լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց 4-րդ տեղը:

Մանվել Վարդանյանը վաստակեց 7 միավոր և բաժանեց 2-7-րդ տեղերը մինչև 10 տարեկան պատանիների առաջնությունում: Լրացուցիչ ցուցանիշներով Մանվելը զբաղեցրեց 5-րդ տեղը:

Leave a Comment