Հայ պարողները մոսկովյան բալետի մրցույթում – Ազգ

1969 թվականից ի վեր Մոսկվայի Մեծ թատրոնում անցկացվում է Միջազգային բալետի մրցույթը, որը համարվում է աշխարհի ամենահեղինակավոր բալետային մրցույթներից մեկը: Այս տարի հունիսի 25-ից հուլիսի 5-ը կայացել է 15-րդ մրցույթը՝ նվիրված ռուս մեծանուն պարադիր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Գրիգորովիչին: Այս տարի փառատոնը ստացել է 362 հայտ 35 երկրների մասնակիցներից: Մրցույթում Հայաստանը ներկայացրել են բալետի մենակատարներ Տիգրան Այվազյանը եւ Ռազմիկ Մարուքյանը: Վերջինս «Տղամարդիկ, մենապար» անվանակարգում արժանացել է երրորդ մրցանակին (բրոնզե մեդալ): Եվ եթե Տիգրանի համար սա առաջին ելույթն էր նման բարձր մակարդակի հեղինակավոր մրցույթում, ինչն ինքնին հաջողություն է, Ռազմիկ Մարուքյանը նախկինում արդեն մասնակցել էր մրցույթների եւ արժանացել մրցանակների: 2017-ին Բրյուսելում կայացած «Արաբեսկ» միջազգային մրցույթում գրավել է առաջին տեղը՝ արժանացել «Ամենից արտիստիկը» հատուկ մրցանակին, իսկ 2024 թվականին Պերմում կայացած Եկատերինա Մաքսիմովայի անվան «Արաբեսկ» ռուսական բալետի մրցույթում ճանաչվել է լավագույնը՝ արժանանալով առաջին մրցանակի:
Ռազմիկ Մարուքյանի հետ մեր հարցազրույցը տե՛ս «Ազգ», 2026, փետրվարի 13:

Ա. Բ.

Leave a Comment