Մեզ սպասվում է շատ լուրջ փորձություն․ Էդեգորը՝ Անգլիայի հավաքականի դեմ խաղի մասին

Նորվեգիայի հավաքականի ավագ, Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Արսենալի» 27-ամյա կիսապաշտպան Մարտին Էդեգորը խոսել է աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում Անգլիայի ընտրանու հետ առաջիկա խաղի մասին։

«Ակնհայտ է, որ մենք գիտենք, թե ինչ որակներ ունի մրցակիցը։ Ես նրանց իսկապես շատ լավ եմ ճանաչում։ Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները համաշխարհային մակարդակի են և խաղում են լավագույն թիմերում։ Մեզ սպասվում է շատ լուրջ փորձություն»,- Էդեգորի խոսքերը մեջբերում է Mirror-ը։

Աշխարհի ընթացիկ առաջնության խմբային փուլում Նորվեգիան հաղթել է Իրաքին (4:1), Սենեգալին (3:2), պարտվել է Ֆրանսիային (1:4), 1/16 եզրափակչում հաղթե է Կոտ դ’Իվուարին (2:1), 1/8 եզրափակչում՝ Բրազիլիային (2:1)։

Leave a Comment