Վանաձորում 62-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել փողոցը ոչ թույլատրելի հատվածով հատող հետիոտնի

Այսօր՝ հուլիսի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում Լոռու մարզի բնակիչ 62-ամյա Արայիկ Ք․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել և օգնել է վրաերթի ենթարկվածին շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

Leave a Comment