Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ դուրս եկած Նորվեգիայի հավաքականը ԱՄՆ-ի Մայամի քաղաքի արվարձան Ֆորտ Լոդերդեյլում ստիպված է եղել փոխել հյուրանոցը վատ պայմանների՝ բորբոսի, կեղտոտ համարների, հարևանությամբ շինհրապարակի և մայրուղու աղմուկի պատճառով, հաղորդում է NRK-ն։
Նորվեգիայի պատվիրակության ղեկավարը հայտնել է, որ ՖԻՖԱ-ն օգնել է լուծել խնդիրը և վճարում է ծախսերի մի մասը։ Հավաքականը տեղափոխվել է ավելի բարձրակարգ և թանկ հյուրանոց։
Նորվեգիայի հավաքականը հունիսի 11-ին Ֆորտ Լոդերդեյլում կմրցի Անգլիայի ընտրանու հետ։