Մաշհադում մեկնարկել է Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությունը

Մաշհադում մեկնարկել է Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությունը

Իրանի հյուսիս-արևելքում գտնվող Մաշհադ քաղաքում՝ այաթոլլա Ալի Խամենեիի հայրենի քաղաքում, մեկնարկել է նրա հուղարկավորության արարողությունը։ Այն կեզրափակի նրա հիշատակին նվիրված սգո միջոցառումները, որոնք անցած ուրբաթ օրվանից անցկացվում էին Իրանի Թեհրան և Ղոմ քաղաքներում, ինչպես նաև Իրաքի շիաների սուրբ քաղաքներ Նաջաֆում և Քարբալայում։

Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ չնայած ստեղծված բարդություններին՝ Մաշհադում անցկացվող արարողությանը մասնակցելու համար բազմաթիվ մարդիկ են ժամանել։ Գիշերը ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Թեհրանն ու Մաշհադը կապող երկաթուղուն։

Leave a Comment