ՔՀԿ-ները դատապարտում են անհամաչափ ուժի կիրառումը և կոչ անում երաշխավորել արդար դատավարությունը. հայտարարություն

ՔՀԿ-ները հայտարարություն են տարածել քրեական արդարադատության անկախության և ուժի իրավաչափ ու համաչափ կիրառման պահանջի վերաբերյալ։

2026թ․ հուլիսի 6-ին տեղեկություններ տարածվեցին, որ քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով։ Հուլիսի 7-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել երկամսյա կալանքը։

Ընդգծում ենք, որ ենթադրյալ հանցագործության հատկանիշներ պարունակող ցանկացած վարքագիծ պետք է քննվի օրենքով սահմանված մեխանիզմների շրջանակում՝ ապահովելով վարույթում ներգրավված անձանց իրավունքները, այդ թվում՝ անմեղության կանխավարկածը, պաշտպանության իրավունքը և անմարդկային ու նվաստացուցիչ վերաբերմունքի չենթարկվելու իրավունքը։

Միաժամանակ, իրավապահ մարմինների գործողությունները պետք է լինեն իրավաչափ, անհրաժեշտ և համաչափ՝ բացառելով քաղաքական ազդեցությունն ու երաշխավորելով հանրային վստահությունը արդարադատության նկատմամբ։

Անընդունելի և դատապարտելի ենք համարում Գագիկ Ծառուկյանի տուն մուտք գործելիս ԱԱԾ դիմակավորված և զինված ծառայողների կողմից նրա նկատմամբ անհարկի և անհամաչափ ուժի գործադրումը այն պայմաններում, երբ նրա կողմից դիմադրություն չէր ցուցաբերվում։

Հայտարարությունն ամբողջությամբ՝ այստեղ:

Leave a Comment