ՀՀ կառավարության ցանկությունն է րոպե առաջ սկսել TRIPP-ի իրականացումը. վարչապետ

Հայաստանի կառավարության ցանկությունն է րոպե առաջ սկսել TRIPP-ի իրականացումը, այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի հասկանալով՝ նույն ցանկությունն ունի նաև ամերիկյան կողմը:

«Հիմա պետք է ընթացակարգերը նորմալ ապահովենք, որպեսզի հույս ունեմ արդեն այս տարի աշնանը գետնի վրա աշխատանքները իրականացվեն», – հավելեց Կառավարության ղեկավարը:

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը նախաստորագրվել է այս տարվա մայիսի 26-ին, ստորագրվել՝ հունիսի 4-ին:

Leave a Comment