Կառավարությունը հուլիսի 9-ի նիստում որոշում է ընդունել՝ գյուղատնտեսության աջակցության ծրագրերի իրականացման համար հատկացնել 2 մլրդ 542 մլն 634 հազար դրամ։
Հատկացվող միջոցներն ուղղվելու են գյուղացիական տնտեսություններին աջակցելուն, մասնավորապես՝ պարարտանյութերի ձեռքբերման ծախսերը նվազեցնելու նպատակով, որպեսզի դրանք շուկայականից ավելի մատչելի գներով տրամադրվեն:
Ֆինանսավորումը նախատեսվում է նաև գարնանացան, աշնանացան և կերային մշակաբույսերի մշակման ընթացքում կատարված ծախսերի մասնակի փոխհատուցման, ինչպես նաև ցանքատարածությունների ուսումնասիրության, տվյալների հավաքագրման և մոնիթորինգի աշխատանքների իրականացման համար։