Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը հրավիրում է համագործակցության՝ համատեղ մշակելու և իրականացնելու սոցիալական նշանակության ծրագրեր, ինչպես նաև քննարկելու նոր գործընկերության հնարավորություններ։
Վարչությունն իր կանոնադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակում մշակում և իրականացնում է սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց և ընտանիքների համար նախատեսված նպատակային սոցիալական ծրագրեր՝ հետևյալ ուղղություններով՝
Պաշտպանության մարտական գործողությունների հետևանքով, մարտական հերթապահություն կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների, հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների և նրանց ընտանիքների, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և նրանց հավասարեցված անձանց սոցիալական պաշտպանության
ապահովում,
- Երևան քաղաքում հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կյանքին լիարժեք մասնակցության խթանում,
- Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովում,
- Բռնության ենթարկված անձանց պաշտպանություն և աջակցություն,
- Ընտանեկան բռնության կանխարգելում,
- Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց պաշտպանության և վերաինտեգրման աջակցություն,
- Փախստականների և հարկադիր տեղահանված անձանց ինտեգրման
աջակցություն։ - Լրացուցիչ տեղեկությունների համար՝ 011-514-153
