Հռոմը երկրից արտաքսում է Ռուսաստանի դեսպանատան երկու ռազմական կցորդների. ՌԴ ԱԳՆ արձագանքը

Ռուսաստանը պատասխան կտա Հռոմում իր դեսպանատան երկու ռազմական կցորդների արտաքսմանը։ Այդ մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝  հայտնել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից։

Ավելի վաղ Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին հայտնել էր, որ Հռոմը երկրից արտաքսում է Ռուսաստանի դեսպանատան երկու ռազմական կցորդների՝ նրանց նկատմամբ ենթադրյալ լրտեսության գործով իրականացված ձերբակալություններից հետո։ Դիվանագետները պետք է լքեն Իտալիան երեք օրվա ընթացքում։

Leave a Comment