Թրամփի այդ հայտարարությունները նոր են․ Պեսկով

Թրամփի այդ հայտարարությունները նոր են․ Պեսկով

Ուկրաինայի օդային տարածքի հնարավոր փակման մասին Դոնալդ Թրամփի հայտարարությունները նոր են․ այս թեման նախկինում ոչ ոք չի քննարկել. հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը։ Նրա խոսքով՝ այս հայտարարությունները դեռևս «պետք է քննարկվեն»։

«Սրանք նոր հայտարարություններ են։ Նախկինում նման հայտարարություններ չեն եղել։ Նախկինում ոչ ոք չի քննարկել երկնքի փակման թեման։ Ամեն դեպքում, խոսքն այն մասին է, որ ՆԱՏՕ-ի երկրների զինված ուժերը կաշխատեն Ուկրաինայի տարածքում։ Դա հենց այն է, ինչի դեմ իրականացվում է հատուկ ռազմական գործողությունը։ Սա պետք է հասկանալ։ Այնպես որ, իհարկե, դա դեռ պետք է իմաստավորվի։ Իմաստավորել, թե որքանով է այդ հարցը մշակվել, ում միջև է այն մշակվել և այլն»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը տեղյակ է և «վարդագույն ակնոցներ չի կրում» ԱՄՆ-ն կողմից Ուկրաինային լիարժեք զենք մատակարարելու շարունակության վերաբերյալ, սակայն Վաշինգտոնի՝ խաղաղության գործընթացը խթանելու ցանկությունը համարում է անկեղծ։

Պեսկովը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն կվերսկսի իր ջանքերը ուկրաինական ճակատում՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելուց հետո։

Իրանական հակամարտության վերաբերյալ Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը դա համարում է «իրավիճակի էական բարդացում»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment