Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը քննարկումների արդյունքում չի ցանկացել շարունակել գործունեությունը նոր կազմավորվելիք կառավարության կազմում։
Անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի թեմային՝ Փաշինյանը նշել է.
«Ալեն Սիմոնյանի քաղաքական ճակատագրի մասին խոսք չի կարող լինել, որովհետև խոսքը քաղաքական ճակատագրի մասին չէ։ Խոսքը հետագայում նրա ներգրավվածության ձևաչափի մասին է։ Հիմա քննարկում ենք․ լուծումներ կլինեն»,- ասել է վարչապետը։