Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր արձակուրդը կանցկացնի Հայաստանի Հանրապետությունում։ Այս մասին Փաշինյանը հայտնել է Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում:
«Կլինեն որոշ հարցեր՝ այդ թվում տարածաշրջանային, որոնց հետ կապված ես ամենօրյա ներգրավված կլինեմ ըստ անհրաժեշտության»,- նշել է Փաշինյանը։
Ավելի վաղ Կառավարությունից հայտնել էին, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10–29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում։