Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ Եկատերինբուրգում հանդիպմանը։
Փաշինյանը նշել է, որ ՌԴ կառավարության ղեկավարի հետ ունեցել է բաց, անկեղծ և բարեկամական քննարկում։
«Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, որոնց մանրամասներն այս պահին չեմ ցանկանում հրապարակել։ Սպասենք, որ դրանք կյանքի կոչվեն, և ինքներդ կտեսնեք արդյունքները»,- ասել է Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հանդիպել են հուլիսի 6-ին Եկատերինբուրգում՝ «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական համաժողովի շրջանակում։