Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին    Iravaban.net-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Արեգնազ Մանուկյանը։

Քննչական կոմիտեից Iravaban.net-ին հայտնեցին, որ վարույթի շրջանակում Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը): Նա ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար:

Leave a Comment