Հայաստանը պետք է հնարավորինս դիվերսիֆիկացնի արտահանման ուղղությունները՝ մեկ շուկայից կախվածությունը նվազեցնելու համար։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նիստի ընթացքում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է արտահանման ուղղությունների վերաբերյալ տվյալներ։
Նրա խոսքով՝ հայկական միրգն արտահանվում է 15 երկիր, ծաղիկները՝ 25 երկիր, իսկ բանջարեղենը՝ 8 երկիր։
Փաշինյանը նշել է, որ արտահանման շուկաների ընդլայնմանը զուգահեռ անհրաժեշտ է, որպեսզի նաև տնտեսվարողները հարմարվողականություն ցուցաբերեն և կարողանան արձագանքել փոփոխվող պայմաններին։
«Մենք արտահանումները մաքսիմալ դիվերսիֆիկացնենք, որպեսզի կախվածություն չունենանք»,- ասել է վարչապետը։