Իրանի ներկայացուցիչները կապ են հաստատել Վաշինգտոնի հետ՝ հնարավոր համաձայնագիր քննարկելու նպատակով. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ներկայացուցիչները կապ են հաստատել Վաշինգտոնի հետ՝ հնարավոր համաձայնագիր քննարկելու նպատակով։

Թրամփի խոսքով՝ Թեհրանը շահագրգռված է համաձայնության հասնելու հարցում, սակայն նա կասկած է հայտնել, թե արդյոք արժե նման համաձայնություն կնքել, և արդյոք Իրանը կպահպանի դրա պայմանները։

«Նրանք շատ են ցանկանում համաձայնության հասնել։ Ոչ շատ վաղուց նրանք զանգահարել էին, նրանք ցանկանում են գործարք։ Ես պարզապես չգիտեմ՝ արդյոք նրանք արժանի՞ են նման գործարքի, և չգիտեմ՝ պատրաստվո՞ւմ են պահպանել դրա պայմանները», — լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո ինքնաթիռի բորտում։

Նշենք, որ երեկ գիշեր ԱՄՆ-ն կրկին հարվածներ է հասցրել Իրանին:

Leave a Comment