Պակիստանը կոչ է անում Միացյալ Նահանգներին և Իրանին զերծ մնալ լարվածության սրումից և հետևել Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի պայմաններին։ Այս մասին ասվում է Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Պակիստանը խորը մտահոգություն է հայտնում տարածաշրջանում լարվածության սրման կապակցությամբ։ Հակամարտության վերսկսումը ոչ մեկի շահերից չի բխում։ Պակիստանը կոչ է անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է հետագայում խաթարել տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը», – ասվում է հայտարարության մեջ։
Իսլամաբադը «կոչ է անում բոլոր կողմերին կատարել Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրով ստանձնած իրենց պարտավորությունները, որը մնում է տարածաշրջանում և դրանից դուրս փոխըմբռնման, փոխադարձ հարգանքի և համատեղ բարգավաճման ամուր հիմք», – նշել է նախարարությունը։