Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամասի ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա, վնասել նաև 3-ամյա երեխայի․ տուժածներից մեկի վիճակը ծանր է

Գորիսի ԲԿ-ի հասարակայնության հետ կապերի և լրատվության մասնագետը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.

«Այսօր Գորիսի Քարահունջ բնակավայրից մինչև Գորիս քաղաքի Այգեստան թաղամաս ընկած տարբեր հատվածներում գայլը հարձակվել է 6 հոգու վրա, այդ թվում՝ վնասելով 3 տարեկան երեխայի։ Մարմնական տարբեր վնասվածքներով նրանք տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն։ Նրանցից մեկի վիճակը ծանր է։

Այս պահին Գորիսի Ոստիկանության աշխատակիցների ողջ թիմը, ՆԳՆ փրկարար ծառայության Գորիսի ջոկատի տղաները, էկոպարեկները որոնողափրկարարական աշխատանքներ են տանում` գայլերին հայտնաբերելու և վնասազերծելու ուղղությամբ։

Գորիսի ԲԿ-ի ողջ թիմը ոչ աշխատանքային ժամին հիվանդանոցում է, բժիշկների կողմից բոլոր անհրաժեշտ միջոցառումներն արվել են»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Comment