Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Վարչապետի աշխատակազմի Քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից մշակված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1520-Ն, 2018 թվականի հուլիսի 10-ի N 792-Ն, 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն, 2018 թվականի նոյեմբերի 15-ի N 1287-Ն և 2019 թվականի հունվարի 31-ի N 73-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը։
Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել մի շարք իրավական ակտերում՝ դրանք համապատասխանեցնելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխություններին, որոնցով նախատեսվում է վերացնել քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար սահմանված տարիքային շեմը։
Գործող կարգավորումներով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքը սահմանում է պաշտոններ զբաղեցնելու համար նախատեսված տարիքային սահմանափակումներ, սակայն 2026 թվականի մայիսի 7-ին ընդունված ՀՕ-182-Ն օրենքով նախատեսվել է այդ պահանջի հանումը։ Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2026 թվականի օգոստոսի 15-ից։
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1520-Ն, 2018 թվականի հուլիսի 10-ի N 792-Ն, 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն, 2018 թվականի նոյեմբերի 15 N 1287-Ն և 2019 թվականի հունվարի 31-ի N 73-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է համաձայն ՀՀ վարչապետի 2026 թվականի հուլիսի 1-ի N 591-Ա որոշման հավելվածի 1-ին կետի։ Նախագծի ընդունումը պայմանավորված է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2026 թվականի մայիսի 7-ի ՀՕ-182-Ն օրենքի ընդունմամբ։
Վերոնշյալ օրենքով կատարված փոփոխություններով՝ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքից նախատեսվել է հանել պաշտոններ զբաղեցնելու համար նախատեսված տարիքային շեմը։ Կատարված փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2026 թվականի օգոստոսի 15-ից։ Նշվածով պայմանավորված, մինչև փոփոխությունների ուժի մեջ մտնելն անհրաժեշտ է օրենքով կատարված փոփոխություններից բխող փոփոխություններ կատարել մի շարք այլ իրավական ակտերում՝ այդ փոփոխությունների ուժի մեջ մտնելու ժամկետը ևս նախատեսելով ս. թ. օգոստոսի 15-ից։ Մասնավորապես, փոփոխություններ է անհրաժեշտ կատարել ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1520-Ն, 2018 թվականի հուլիսի 10-ի N 792-Ն, 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն, 2018 թվականի նոյեմբերի 15 N 1287-Ն և 2019 թվականի հունվարի 31-ի N 73-Ն որոշումներում։
Առաջարկվող կարգավորման նպատակը
Նախագծով նախատեսվում է փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1520-Ն, 2018 թվականի հուլիսի 10-ի N 792-Ն, 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն, 2018 թվականի նոյեմբերի 15 N 1287-Ն և 2019 թվականի հունվարի 31-ի N 73-Ն որոշումներում՝ կապված «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2026 թվականի մայիսի 7-ի ՀՕ-182-Ն օրենքի ընդունմամբ:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրին, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ. ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրով սահմանված է, որ արժանապատիվ աշխատանքի իրավունքի իրացման նպատակով պարզեցվելու և բարելավվելու են աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմները՝ համապատասխանեցվելով նաև ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին։ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի հիմնաքարերից մեկն էլ մարդկային կապիտալի զարգացումն է՝ ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված ռազմավարության մշակման ուղենիշով։ ՀՀ կառավարության 17.10.2024 N 1641-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ. ռազմավարությամբ որպես ժողովրդագրության ոլորտում պետական քաղաքականության տեսլական սահմանված է բնակչության հավասարակշռված և կայուն կառուցվածքը՝ միտված բնակչության երկարաժամկետ մարդկային կապիտալի զարգացմանն ու կյանքի որակի բարձրացմանը։ Տեսլականի իրագործման համար սահմանված նպատակներից է հետևյալ նպատակը. «Ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության պայմանների ապահովում՝ պետության սոցիալ-տնտեսական կյանքում ավագ սերնդի ներկայացուցիչների ներգրավմամբ ու իրենց ներուժի ավելացմամբ»։ Հիշյալ նպատակի մասնավոր նպատակներից մեկն էլ ավագ սերնդի ներուժի օգտագործումը խրախուսող միջավայրն է։ Նախագիծը որոշակիորեն բխում է նաև «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարության 4-րդ մեգանպատակից՝ «Ստեղծենք անհրաժեշտ բոլոր պայմաններն առողջ ապրելակերպի, առողջության պահպանման, վերականգնման և արդյունավետ աշխատանքային գործունեության համար, ինչպես նաև ապահովենք պետական ամբողջական և լիարժեք հոգածություն երեխաների և անաշխատունակ խմբերի նկատմամբ:»։ Նախագիծը չի հակասում Կառավարության 2026 թվականի հունվարի 8-ի N 16-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինին։
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները Նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների չի հանգեցնի։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Վարչապետի աշխատակազմի Քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից համատեղ:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում համապատասխան փոփոխություններ կկատարվեն ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1520-Ն, 2018 թվականի հուլիսի 10-ի N 792-Ն, 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն, 2018 թվականի նոյեմբերի 15 N 1287-Ն և 2019 թվականի հունվարի 31-ի N 73-Ն որոշումներում՝ կապված «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2026 թվականի մայիսի 7-ի ՀՕ-182-Ն օրենքի ընդունմամբ: