ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր դեմ կարող է մահափորձ իրականացվել Իրանի կողմից։
«Եվ գիտե՞ք ինչ։ Ես կարող եմ նաև չլինել։ Որովհետև ես նրանց թիվ մեկ թիրախն եմ», – ասել է ամերիկացի առաջնորդը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Անկարայում կայացած մամուլի ասուլիսում՝ մեկնաբանելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը և հիշելով Թեհրանի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների սպանությունը ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ։
Թրամփը վստահեցրել է, որ չի անհանգստանում մահվան հեռանկարի համար։ «Ես անում եմ այն, ինչ ճիշտ է երկրի համար։ Ես անում եմ այն, ինչ ճիշտ է աշխարհի համար», – պնդել է Թրամփը։