Ֆավորիտները ԱԱ 1/4 եզրափակչից առաջ

Opta վիճակագրական հարթակի սուպերհամակարգիչն աշխարհի առաջնության քառորդ եզրափակչից առաջ գնահատել է ֆավորիտների հնարավորությունները՝ նախապատվությունը տալով աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիային, որի չեմպիոնության հավանականությունը 27,13 տոկոս է։ Առաջնության մեկնարկից առաջ այն 13,01 տոկոս էր։

Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 22,07 տոկոս, աշխարհի չեմպիոն Արգենտինայինը՝ 14,64 տոկոս։

Հաջորդ տեղերում են Անգլիան՝ 13,07 տոկոս, Նորվեգիան՝ 6,61 տոկոս, Մարոկկոն՝ 4,15 տոկոս, Բելգիան՝ 3,8 տոկոս, Շվեյցարիան՝ 2,21 տոկոս։

Leave a Comment