Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի 18-ամյա հարձակվող Ֆինն Գերագուսյանն առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքեց անգլիական «Սանդերլենդի» հետ, հաղորդում է ակումբի կայքը։
Անցած մրցաշրջանում Գերագուսյանը հանդես էր գալիս «Սանդերլենդի» մինչև 18 տարեկաններում թիմում և խփել էր 13 գոլ։
Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 100 հազար եվրո։