Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը գերազանցել է 80 դոլարը մեկ բարելի համար՝ այս տարվա հունիսի 22-ից ի վեր առաջին անգամ, ըստ առևտրային տվյալների։
Brent տեսակի նավթի գները նախ բարձրացել են 7.97%-ով՝ հասնելով 80.07 դոլարի մեկ բարելի համար, ապա քիչ անց գները նվազել են մինչև 80.03 դոլար մեկ բարելի համար (աճ՝ 7.92%)։ Միևնույն ժամանակ, WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինը բարձրացել է 7.55%-ով՝ հասնելով 75.76 դոլարի մեկ բարելի համար։