«Կրասնոդարը» Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի համար սաուդյան «Ալ Ահլիից» ստացել է 21,9 միլիոն եվրո, հաղորդում է Transfermarkt-ը։ Այդ գործարքն ամենախոշորն է «Կրասնոդարի» պատմության մեջ։ Նախորդ ռեկորդը ռուսաստանցի դարպասապահ Մատվեյ Սաֆոնովի տրասնֆերն էր ՊՍԺ, որն արժեցել էր 20 միլիոն եվրո։
Սպերցյանը չորս տարվա պայմանագիր է կնքել «Ալ Ահլիի» հետ, որը Սաուդյան Արաբիայի անցած առաջնությունում գրավել է երրորդ տեղը։
«Ալ Ահլիում» հայտնի ֆուտբոլիստներից հանդես են գալիս 30-ամյա անգլիացի հարձակվող Այվան Թոնին, 29-ամյա կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն, 28-ամյա բրազիլացի հարձակվող Գալենոն։