Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Թրամփի՝ Ուկրաինայի հարցում խաղաղության նախաձեռնություններին

Թուրքիան աջակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման խաղաղ նախաձեռնություններին և շարունակում է օգտագործել Ռուսաստանի հետ առկա հաղորդակցության ուղիները՝ խաղաղության գործընթացը խթանելու համար, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մենք աջակցում ենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում խաղաղության նախաձեռնություններին և օգտագործում ենք Ռուսաստանի հետ մեր հաղորդակցության ուղիները՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու համար», – ասել է Էրդողանը Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ելույթ ունենալիս։

Leave a Comment