Իրանը TRIPP-ի շրջանակում իր սահմաններին ամերիկացիների ներկայության շուրջ անհանգստություններ ունի

«Հայ-իրանական հարաբերությունների օրակարգային հարցերից են TRIPP նախագծից ի հայտ եկող ռիսկերի կառավարումը և հնարավոր մարտահրավերների վերացումը»,- այսօր Երևանում հրավիրած ասուլիսում հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին:

«Իրանի անհանգստությունն իր սահմանների հարևանությամբ ամերիկացիների ներկայության վերաբերյալ շատ լեգիտիմ և տրամաբանական է, և այդ անհանգստություններին պետք է հստակ պատասխան տրվեն»,- հայտարարեց ՀՀ-ում Իրանի դեսպանը:

Հայաստանի կառավարությունը հավաստիացրել է, որ այս ծրագրի իրականացման հետևանքով և ԱՄՆ-ի ներկայության արդյունքում՝ Իրանի համար որևէ սպառնալիք կամ մարտահրավեր չի ստեղծվի:

«Կարծում եմ, որ մենք պետք է ձեռք բերենք այնպիսի մեխանիզմ, որի շրջանակում Հայաստանը կկարողանա իրականացնել ապաշրջափակման իր ամբողջ ներուժը, բայց դրա հետ միասին պետք է կառավարվեն և պետք է հստակ կերպով արձագանք տրվեն ԱՄՆ-ի ներկայության հնարավոր ռիսկերին և Իրանի դեմ ցանկացած սպառնալիքներին»,- շեշտեց Իրանի դեսպանը:

Իրանի դեսպանը նշեց նաև, թե իրանական կողմը քայլեր է ձեռնարկում ռազմավարական գործընկերության համապարփակ փաստաթղթի ստորագրման համար:

«Այս փաստաթղթով, կարծում եմ նոր մթնոլորտ կստեղծվի հայ-իրանական հարաբերություններում և նոր պատուհան կբացվի համագործակցության համար, այդ թվում՝ քաղաքական, անվտանգության, պաշտպանական ու տնտեսական ոլորտներում», – ասաց Շիրղոլամին:

Առավել մանրամասն տե՛ս այստեղ

Leave a Comment