Իրանը TRIPP նախագծի շրջանակում իր սահմաններին ամերիկացների ներկայության շուրջ անհանգստություններ ունի. դեսպան

«Հայ-իրանական հարաբերությունների օրակարգային հարցերից են TRIPP նախագծից ի հայտ եկող ռիսկերի կառավարումը և հնարավոր մարտահրավերների վերացումը»,- այսօր Երևանում հրավիրած ասուլիսում հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին :

Դեսպանը նշեց, թե 20 օր էլ դեռ չի լրացել, ինչ Իրանը ԱՄՆ-ի հետ խաղաղություն հաստատելու շուրջ հուշագիր է ստորագրել, սակայն այս ընթացքում այն մի քանի անգամ խախատվել է:

«Ուստի Իրանի անհագստությունն իր սահմանների հարևանությամբ ամերիկացների ներկայության վերաբերյալ շատ լեգետիմ և տրամաբանական է և այդ անհանգստություններին պետք է հստակ պատասխան տրվեն»,- հայտարարեց ՀՀ-ում Իրանի դեսպանը:

Հայաստանի կառավարությունը հավաստիացրել է, որ այս ծրագրի իրականացման հետևանքով և ԱՄն -ի ներկայության արդյունքում՝ Իրանի համար որևէ սպառնալիք կամ մարտահրավեր չի ստեղծվի:

«Կարծում եմ, որ մենք պետք է ձեռք բերենք այնպիսի մեխանիզմ, որի շրջանակում Հայաստանը կկարողանան իրականացնել ապաշրջափակման իր ամբողջ ներուժը, բայց դրա հետ միասին պետք է կառավարվեն և պետք է հստակ կերպով արձագանք տրվեն ԱՄՆ-ի ներկայության հնարավոր ռիսկերին և Իրանի դեմ ցանկացած սպառնալիքներին»,- շեշտեց Իրանի դեսպանը:

Leave a Comment