ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գրենլանդիան կարևոր է Միացյալ Նահանգների համար, բայց ոչ Դանիայի համար։
«Գրենլանդիան շատ կարևոր է Միացյալ Նահանգների համար, բայց կարևոր չէ Դանիայի համար», – ասել է Թրամփը Անկարայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ։
ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ Վաշինգտոնը կղզին պաշտպանության տակ է վերցրել այն բանից հետո, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Դանիան օկուպացվել է նացիստների կողմից, բայց հետո «հիմարաբար» վերադարձրել է այն։