Ռմբարկուների մրցավազքը 1/8 եզրափակչից հետո․ ԱԱ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից հետո ռմբարկուների մրցավազքը գլխավորում է աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին, որը 5 խաղում խփել է 8 գոլ։ Աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 27-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն (5 խաղ) ու Նորվեգիայի հավաքականի 25-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդը (4 խաղ) խփել են 7-ական գոլ։

6 գոլ է խփել Անգլիայի հավաքականի 32-ամյա հարձակվող Հարի Քեյնը։

4-ական գոլ ունեն Վինիսիուսը (Բրազիլիա), Իսմաիլա Սառը (Սենեգալ), Միկել Օյարսաբալը (Իսպանիա), Խուլիան Կինյոնեսը (Մեքսիկա), Ջուդ Բելինգեմը (Անգլիա) եւ Ուսման Դեմբելեն (Ֆրանսիա)։

Leave a Comment