ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում է վերացնել Թուրքիայի նկատմամբ այն պատժամիջոցները, որոնք ինքն էր սահմանել 2020 թվականին՝ ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման պատճառով։
«Մենք պատրաստվում ենք վերացնել այդ պատժամիջոցները։ Ժամանակն է դա անել… Մենք չենք ցանկանում պատժամիջոցներ կիրառել մեր բարեկամների նկատմամբ։ Ամեն ինչ շատ պարզ է։ Կան բազմաթիվ երկրներ, որոնց նկատմամբ կարող ենք պատժամիջոցներ սահմանել, և մեզ էլ են պատժամիջոցներ կիրառում։ Բայց մենք չենք ցանկանում պատժամիջոցներ կիրառել մեր բարեկամների նկատմամբ»,- Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թրամփը։