12 ազնվացեղ ձի և 9 կոկորդիլոս սովի ու ծարավի են մատնվել․ տարածքի դռները կապարակնքված են

Ծառուկյանի ընտանիքին պատկանող տարածքում պահվող բազմաթիվ կենդանիների վիճակի վերաբերյալ ահազանգ է հնչեցրել «Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր, լրագրող Նարինե Կիրակոսյանը։

Նրա խոսքով՝ իրավապահների գործողությունների հետևանքով կենդանիները հայտնվել են բարդ իրավիճակում։

2026 թվականի հուլիսի 8-ի ժամը 11:45-ի դրությամբ այգու աշխատակիցները փոխանցել են, որ տարածքի մուտքի դռները կնքված են, իսկ ոստիկանները թույլ չեն տալիս կենդանիների և բույսերի խնամակալներին մուտք գործել տարածք։

Ըստ նրա՝ աշխատակիցներին թույլ չի տրվում ջրել բույսերը, կերակրել տարածքում գտնվող կենդանիներին, այդ թվում՝ բազմաթիվ թռչուններին, ձկներին, 12 ազնվացեղ սպորտային ձիերին և 9 նեղոսյան կոկորդիլոսներին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածքում պահվող առյուծներից մեկի անկման մասին էր հաղորդվել։

Leave a Comment