
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ռուսաստանն Ուկրաինայի դեմ պատերազմում հաղթելու ոչ մի շանս չունի։
«Ես վստահ եմ, որ Անկարան նոր ոգի կբերի ՆԱՏՕ, որը կդարձնի դաշինքն ավելի ուժեղ և ավելի միասնական։ Եվ մենք, իհարկե, կքննարկենք նաև Ուկրաինայի հարցը։ Մենք շարունակելու ենք օգնել Ուկրաինային։ Մենք նաև Եվրոպայում համատեղ նախաձեռնություն ենք սկսել առաջիկա երկու տարիների՝ 2026 և 2027 թվականների համար՝ Ուկրաինային տարեկան 70 միլիարդ եվրո տրամադրելու նպատակով։ Այժմ բացառապես Ռուսաստանը պետք է դադարեցնի այս պատերազմը, և մենք այսօր կանենք ամեն ինչ՝ մեր ուժերի սահմաններում, որպեսզի հասնենք դրան և հստակ ազդանշան ուղարկենք Մոսկվային․ Ռուսաստանը որևէ շանս չունի հաղթելու այս պատերազմում»,- հայտարարել է Մերցը: