Ամենամեծ զոհը պետությունն է. աղմկահարույց հայտարարություն՝ Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Շաքե Իսայանը գրել է. 

«Ցանկացած ավտորիտարիզմ ծնվում է նույն կերպ․ արդարադատությունը վերածվում է բեմականացման, իսկ դատարանները փոխարինվում են տեսախցիկներով: Էժան բեմականացումը կարող է մեկ օրով գլխավորել լրատվականների առաջին էջերը, բայց այն երբեք չի կարող փոխարինել հանրային վստահությանը։ Այն պահին, երբ քաղաքացիները սկսում են հավատալ, որ արդարադատությունը այլևս ընտրովի է, իսկ պետական ինստիտուտները ծառայում են քաղաքական շահերին, այլ ոչ օրենքին, ամենամեծ զոհն արդեն ոչ թե հետապնդման ենթարկված անձն է, այլ հենց ինքը՝ պետությունը:

Այս պատմության ամենամեծ դասը ոչ թե Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակն է, այլ այն հարվածը, որը հասցվում է պետության հեղինակությանն ու հանրային վստահությանը:

Ուղերձը հստակ է՝ Լինչի դատաստանի կարող է ենթարկվել ցանկացածը, միայն թե մեկ մարդու ամենակուլ ախորժակը ցանկանա…

Ափսոս էր հազարամյակներով փայփայած և անմարդկային զրկանքներով կռած հայոց պետականությունը նման մանր բախտախնդիրների մանր երազանքներին ծառա դարձնելը»,- հայտարարել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Շաքե Իսայանը։

Leave a Comment