Հուլիսի 8-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հերթական լայնածավալ հարձակումն են իրականացրել Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմավարական նշանակության օբյեկտների ուղղությամբ։
Հարձակումների թիրախում են հայտնվել Սարատովի «Ռոսնեֆտ» նավթավերամշակման գործարանը, որտեղ հրդեհ է բռնկվել և արձանագրվել են մարդկային կորուստներ ու ենթակառուցվածքային վնասներ, ինչպես նաև Թաթարստանի Նիժնեկամսկի խոշոր նավթաքիմիական համալիրները, որտեղ հրդեհի մի քանի օջախներ են գրանցվել։
Վորոնեժի մարզի Բորիսոգլեբսկ քաղաքի մերձակայքում հարված է հասցվել ռազմական օդանավակայանին, իսկ Տագանրոգի ծովածոցում վնասվել են նավթատար լցանավեր։
Ռուսական կողմը հայտնում է, որ ՀՕՊ համակարգերը որոշակի քանակությամբ ԱԹՍ-ներ խոցել են, սակայն հարձակումների հետևանքով ռազմավարական նշանակության մի շարք օբյեկտներ լուրջ վնասներ են կրել։
