Ծնողները 4 երեխաներին փակի տակ պահելով սովամահ են արել


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Բրազիլիայի Ապարեսիդա դե Գոյանիա քաղաքում ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել՝ ազատ արձակելով չորս երեխաների, որոնք, ըստ քննության, ծնողների կողմից պահվել են անազատության մեջ և երկար ժամանակ զրկվել են պատշաճ խնամքից ու սննդից։ Այս մասին հայտնում է Past.am-ը՝ հղում անելով 

Տանը հայտնաբերվել են մեկ փոքրահասակ երեխա և երեք դեռահասներ՝ 12, 14 և 17 տարեկան։ Քննության տվյալներով՝ նրանք ապրում էին հակասանիտարական պայմաններում և չէին հաճախում դպրոց։

Իրավապահները ձերբակալել են երեխաների ծնողներին։ Նրանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ երեխաների նկատմամբ բռնության, ապօրինի ազատազրկման և սոցիալական նպաստների հնարավոր յուրացման կասկածանքով։

Քննության ընթացքում պարզվել է նաև, որ ծնողները, ենթադրաբար, անձնական նպատակներով օգտագործել են աուտիզմի սպեկտրի խանգարում ունեցող երեխաներից մեկի համար տրամադրվող պետական ֆինանսական աջակցությունը։

Բժշկական զննությունից հետո կրտսեր երեխան դուրս է գրվել, իսկ երկու մեծ երեխաները հոսպիտալացվել են ծանր թերսնման ախտանիշներով։ Նրանց առողջական վիճակը գտնվում է բժիշկների մշտական հսկողության տակ։

Դեպքի հանգամանքների քննությունը շարունակվում է։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment