Խաղի ժամանակ կայծակը հարվածել է ֆուտբոլիստին


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մալայզիայի Մալակկա քաղաքում ֆուտբոլային հանդիպման ժամանակ կայծակը հարվածել է խաղադաշտին, ինչի հետևանքով մեկ խաղացող մահացել է, հայտնում է  Past.am-ը հղում անելով՝ Mothership-ին։

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 5-ի երեկոյան՝ «Ռեմբաու» հնդկական վետերանների ակումբի և «Տանջունգ Մինյակ» թիմի միջև ընկերական հանդիպման ժամանակ։

Խաղի մեկնարկից մոտ 10 րոպե անց սկսել է թույլ անձրև տեղալ, որից հետո լսվել է ուժեղ որոտ։ Ականատեսների խոսքով՝ կայծակի հարվածից երեք մարդ՝ երկու ֆուտբոլիստ և մրցավարը, կորցրել են գիտակցությունը։

Տուժածներին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց։ Սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել 28-ամյա ֆուտբոլիստ Թանեշի կյանքը։ Բժիշկների գնահատմամբ՝ նա ստացել էր բազմաթիվ վնասվածքներ, որոնք, ամենայն հավանականությամբ, կապված էին կայծակի հարվածի հետ։

Մրցավարը շարունակում է մնալ հիվանդանոցում, իսկ մյուս տուժած խաղացողը դուրս է գրվել բուժհաստատությունից։

Մալայզիայի ֆուտբոլի ասոցիացիան՝ Մալակկա նահանգի ֆուտբոլային կառույցների և իշխանությունների հետ համատեղ, սկսել է միջադեպի հետաքննություն։

Ասոցիացիայի ղեկավարությունը նշել է, որ խաղերի կազմակերպիչները չպետք է վարանեն վատ եղանակային պայմանների դեպքում հանդիպումները դադարեցնելու կամ հետաձգելու հարցում։ Քննարկվում է նաև մարզադաշտերում կայծակի հայտնաբերման հատուկ համակարգերի ներդրման հնարավորությունը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment