Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Գագիկ Ծառուկյանի գործով

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդության քննությունն ավարտվել է։ Այս մասին դատարանի բակում լրագրողներին հայտնել է նրա պաշտպաններից Երեմ Սարգսյանը։

Վեց ժամ տևած դատական նիստից հետո Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Դատարանը նախապես կտեղեկացնի որոշման հրապարակման ժամի մասին։

Leave a Comment