
«Մոսկվայում ուշադրությամբ հետևում են ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքին», – այսօր, լրագրողների հետ զրույցում նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Կասկած չկա, որ դա մի իրադարձություն է, որը հետաքրքրում է բոլորին՝ այդ թվում մեզ։ Մենք, իհարկե, հետևելու ենք Անկարայից ստացվող լուրերին ու տեղեկատվությանը», – նշել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։
«Գագաթաժողովի նախապատրաստական փուլում մեր երկրին վերաբերող բազմաթիվ հայտարարություններ ենք լսել։ Դրանք, ցավալիորեն, ոչ թե կառուցողական երկխոսության և գործընկերության, այլ առճակատման մասին էին», – նշել է Պեսկովը։