Դամասկոսում պայթած երկու ինքնաշեն պայթուցիկ սարքերը գտնվել են կայանված մեքենայում և աղբամանում։ Այս մասին ասվում է Սիրիայի ՆԳՆ հայտարարության մեջ։
ՍԱՆԱ գործակալությունը մեջբերած տեքստի համաձայն՝ երկու ռումբերն էլ հայտնաբերվել են Սիրիայի ներքին անվտանգության ուժերի կողմից և պայթել են վնասազերծման գործողության ժամանակ։
Ավելի վաղ արաբական լրատվամիջոցները հաղորդել էին Սիրիայի մայրաքաղաքում որոտացած երկու պայթյունների մասին։ Նշվել է, որ միջադեպը տեղի է ունեցել Սիրիայի զբոսաշրջության նախարարության շենքից ոչ հեռու, ինչպես նաև այն հյուրանոցի մոտ, որտեղ մնացել էր Դամասկոս այցով ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Զբոսաշրջության նախարարության շենքում պայթյունի ալիքը կոտրել է մի քանի պատուհան։ Վիրավորվել է ընդհանուր առմամբ 18 մարդ, այդ թվում՝ 4 ոստիկան։ Al Mayadeen-ն էլ հաղորդել է, որ վիրավորվել է նաև Սիրիայի զբոսաշրջության փոխնախարար Ֆարաջ ալ-Քաշքուշին: Սիրիացի պաշտոնյան թեթև վիրավորվել է։
Արաբական Հանրապետության ՆԳՆ-ի տվյալներով՝ միջադեպի հետևանքով վիրավորվել է առնվազն 18 մարդ, այդ թվում՝ 4 ոստիկան։ Գերատեսչությունը ընդգծել է, որ պայթյունները սպառնալիք չեն ներկայացրել Մակրոնի համար, որ նրա այցը տեղի է ունենում ըստ ժամանակացույցի։